iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

12:00, 5 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում դեկտեմբերի 1-ին մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ Հայաստանի համար նախատեսված այս նորագույն սմարթֆոնի խմբաքանակը խիստ սահմանափակ է։ Տեխնոլոգիական աշխարհի վերջին խոսքը՝ iPhone X-ն իր տիեզերական մոխրագույն և արծաթագույն երանգներով հնարավոր է ձեռք բերել՝ վճարելով սմարթֆոնի ամբողջական արժեքը։

Հիշեցնենք, որ Ucom-ից ձեռք բերված Apple-ի արտադրանքի համար գործում է մեկ տարվա պաշտոնական երաշխիք։


© 2009 ARMENPRESS.am