Բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

16:50, 4 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները 5 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կիելցե քաղաքում անցկացվող Լեշեկ Դրագոշի անվան միջազգային մրցաշարին Հայաստանը ներկայացնում էին 5 մարզիկներ` Անուշ Գրիգորյանը, ով դարձել է արծաթե մեդալակիր, Արամ Ավագյանը` բրոնզե մեդալակիր և ոսկե մեդալակիրներ են դարձել Նարեկ Մանասյանը, Գոռ Երիցյանը և Կորյուն Սողոմոնյանը:

Մրցաշարն անցկացվում էր Լեհաստանում: Պատվիրակությունը ղեկավարել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:


© 2009 ARMENPRESS.am