Qualcomm-ը Apple-ի հետ վեճի պատճառով պահանջել Է սահմանափակել iPhone X-ի վաճառքն ԱՄՆ-ում

17:01, 30 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիպերի Qualcomm ամերիկյան արտադրողը փորձում Է ԱՄՆ-ում սահմանափակել iPhone X սմարթֆոնների վաճառքները Qualcomm-ի արտոնագրերի խախտման շուրջ Apple Inc.-ի հետ դատավեճի հերթական սրման շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: Qualcomm-ը նոյեմբերի 29-ին Հարավային Կալիֆոռնիայի շրջանային դատարան եւ ԱՄՆ-ի միջազգային առեւտրի հանձնաժողովին (ITC) երեք նոր հայցադիմումներ Է ուղարկել այն բանից հաշված ժամեր անց, երբ Apple-ը Qualcomm-ի նկատմամբ սեփական հայցը ներկայացրեց ինտելեկտուալ իրավունքների խախտման վերաբերյալ: Այս անգամ Qualcomm-ը պնդում Է, որ Apple-ը խախտել Է իր 16 արտոնագրերը, որոնք ներառում են սմարթֆոնների գործառույթների լայն ընդգրկույթ՝ օգտատերերի ինտերֆեյսից եւ կուտակչի կառավարումից մինչեւ խցիկի կիզակետումը:

Ընկերությունը ITC-ից ձգտում Է հասնել ԱՄՆ-ում Apple-ի արտադրանքի ներմուծման արգելափակման, որն իբր խախտում Է Qualcomm-ի արտոնագրերը, այդ թվում՝ iPhone X-ը, գրում Է Financial Times թերթը:


© 2009 ARMENPRESS.am