Կամո Հովհաննիսյանը ճանաչվել է «Տորպեդո-ԲելԱԶ»-ի լավագույն ֆուտբոլիստ և հեռացել թիմից  

14:19, 30 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանը ճանաչվել է «Տորպեդո-ԲելԱԶ»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարվա լավագույն ֆուտբոլիստին ընտրել են երկրպագուները, ովքեր մրցաշրջանի յուրաքանչյուր խաղից հետո ներկայացրել են իրենց երեք լավագույններին: Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը ստացել երկրպագուների 52 տոկոս ձայները:

Կամո Հովհաննիսյանն արդեն ավարտված Բելառուսի առաջնությունում մասնակցել է 28 խաղի՝ դառնալով 3 գոլի և նույնքան էլ գոլային փոխանցման հեղինակ:

Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Հովհաննիսյանը հեռացել է «Տորպեդո-ԲելԱԶ»-ից:


© 2009 ARMENPRESS.am