Պատանի լողորդները մեդալներ են նվաճել Իրանում  

10:18, 30 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում մեկնարկել է լողի պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Իրանի, Հայաստանի, Թուրքիայի,  Սիրիայի, Իրաքի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Պատանեկան մրցաշարին Հայաստանից մասնակցում են 10 լողորդներ: Մրցումային առաջին օրը 50 մետր բրաս ոճում Էդվարդ Ասատրյանը (11-12 տարեկաններ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Գրիգոր Գրիգորյան-Մուշեղ Կագանյան-Վահե Խաչատրյան-Ստեփան Աբրահամյան քառյակը նույն տարիքային խմբի 4x50 մետր ազատ ոճի փոխանցալողում նվաճել է հաղթողի կոչումը: Այս քառյակը հավասարը չի ունեցել նաեւ 4x100 մետր փոխանցալողում: 


© 2009 ARMENPRESS.am