Բացահայտվել են նորաձեւության ինդուստրիայի վնասները

15:55, 29 Նոյեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեն Մաքարթուրի հիմնադրամը զեկույց Է պատրաստել շրջակա միջավայրի համար նորաձեւության ինդուստրիայի վնասի մասին: Փաստաթղթի տեքստը հրապարակված Է հիմնադրամի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զեկույցն ընթերցել Է բրիտանացի մոդելագործ Ստելլա Մակքարթնին: Նա նորաձեւությունը արտակարգ վատնող եւ վնասակար Է համարել շրջակա միջավայրի համար:

Զեկույցի համաձայն՝ 2050 թվականին ֆեշն-ինդուստրիան կսպառի ածխածնի տարեկան համաշխարհային պաշարի մեկ քառորդ մասը: Ըստ որում ներկայում նորաձեւության գործարարությունը տարեկան շուրջ 1,2 միլիարդ տոննա ջերմոցային գազեր Է առաջացնում հագուստ արտադրելիս:

Նաեւ փաստաթղթում նշված Է, որ օգտագործված նյութերի մեկ տոկոսից պակաս մասն Է ներկայում վերամշակվում-դարձվում նոր հագուստ: Ըստ որում ամեն վայրկյան մեկ բեռնատար իրեր են դեն նետվում կամ կորչում խանութների ճանապարհներին:

«Իմ հաշվետվությունը երկխոսություն Է բացում, որը մեզ թույլ կտա համագործակցելու միջոց գտնել, որպեսզի բարելավվի ճյուղը նորաձեւության եւ ամբողջ մոլորակի համար»,- ասել Է Մակքարթնին:

Զեկույցը բովանդակում Է իրադրությանի շտկման չորս քայլ ձեռնարկելու կոչ. փուլ առ փուլ հրաժարում արտադրության մեջ վնասակար նյութերի օգտագործումից, հագուստի ծառայության ժամկետի ավելացում, տնտեսության վերափոխում եւ անցում վերամշակված նյութերից իրերի արտադրության:


© 2009 ARMENPRESS.am