Ռուսաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ի անցկացման հայտ կներկայացնի. Ստելլա Խաչանյանց

12:21, 29 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունը (ՀՊՀՌԸ) եւ Իգոր Կրուտոյի փոփ-երաժշտության ակադեմիան մտադիր են «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը 2019 թվականին Ռուսաստանում անցկացնելու հայտ ներկայացնել: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել Է ակադեմիայի գլխավոր տնօրեն Ստելլա Խաչանյանցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ՀՊՀՌԸ-ի հետ համատեղ հայտարարել ենք, որ պլանավորում ենք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը 2019 թվականին Ռուսաստանում անցկացնելու հայտ ներկայացնել»,-ասել Է Խաչանյանցը:

Հաջորդ՝ 2018 թվականի մրցույթը կկայանա Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Խաչանյանցը նաեւ նշել Է, որ փոփ-երաժշտության ակադեմիան վերջին չորս տարիներին պատրաստում Էր ստուգատեսի ռուսաստանցի մասնակիցներին, այդ թվում՝ Պոլինա Բոգուսեւիչին, որն առաջին տեղն Է զբաղեցրել նոյեմբերի 26-ին Թբիլիսիում անցկացված մրցույթում:

«Մանկական Եվրատեսիլը» Եվրոպական հեռարձակողների միության կողմից անցկացվում Է 2003 թվականից: Սկսած ներկայիս ստուգատեսից՝ հաղթողին որոշում Է ազգային ժյուրիի գնահատականը եւ հանդիսատեսի առցանց-քվեարկությունը: Ռուսաստանը ոչ մի անգամ չի ընդունել «Մանկական Եվրատեսիլը», սակայն արդեն առաջին անգամը չԷ, որ հաղթանակ Է տանում մրցույթում: 2006 թվականին ստուգատեսի հաղթահերոսներ Էին դարձել Մարիա եւ Անաստասիա Տոլմաչեւա քույրերը:


© 2009 ARMENPRESS.am