Կոնստանտին Օրբելյանն ու Խվորոստովսկին՝ «Գրեմմի»-ի հավակնորդներ

19:17, 28 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի հայտնի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը Դմիտրի Խվորոստովսկու հետ ընդգրկվել է «Գրեմմի 2018» հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդների թվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հավակնորդների ցանկը հրապարակվել է «Գրեմմի»–ի կայքում:

Դմիտրի Խվորոստովսկին և Կոնստանտին Օրբելյանն առաջադրվել են «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում «Sviridov: Russia Cast Adrift» («Սվիրիդով. Հեռացող Ռուսաստան») սկավառակի համար։

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենալու 2018 թվականի հունվարի 28-ին Նյու Յորքում։


© 2009 ARMENPRESS.am