Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

16:40, 28 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին եւ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման հարցերում համագործակցության խորացումը եւ արդյունավետ փոխգործակցության շարունակականությունը: Զրուցակիցները մանրամասն քննարկել են խորհրդարան-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու կոնկրետ ուղղությունները:


© 2009 ARMENPRESS.am