ՉԺՀ-ում աշխարհում առաջին անգամ վիրահատություն են կատարել 3D-տպագրության ոսկրահյուսվածքի օգտագործմամբ

12:56, 27 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավարեւմտյան Չինաստանի Չունցին կենտրոնական ենթակայության քաղաքում 3D-տպագրության տեխնոլոգիայի օգտագործմամբ կատարվել Է ծնկահոդի՝ աշխարհում առաջին վիրահատությունը: Ինչպես նոյեմբերի 27-ին հայտնել Է Չինաստանի միջազգային ռադիոն, 84-ամյա հիվանդի համար նոր հյուսվածքներ ստեղծելիս օգտագործվել Է հազվագյուտ մետաղ՝ տանտալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտարարել են բժիշկները, վիրահատությունը հաջող Է անցել: Տղամարդը վիրահատությունից հետո արդեն առաջին օրը կարողացել Է «նոր» ծնկով ինքնուրույն կատարել հիմնական շարժումները, եւ, ինչպես սպասվում Է, չորս – հինգ օրից արդեն դուրս կգրվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am