Երիտասարդ ըմբիշները մեդալներ չնվաճեցին աշխարհի առաջնությունում  

12:52, 27 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունն ավարտվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Ազատ ոճի ըմբիշներ Խաչատուր Պապիկյանը (70 կգ) եւ Հրայր Ալիխանյանը (74 կգ) ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից և չկարողացան պայքարել մեդալի համար։ Պապիկյանը որակավորման փուլում պարտվեց թուրք Մուհամեդ Ակդենիզին, իսկ Ալիխանյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց լիտվացի Անդրիուս Մաժեյկային։

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ձեռնունայն է վերադառնում Լեհաստանից:


© 2009 ARMENPRESS.am