Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն անցել է 300-ը

15:14, 25 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում` Սինայի թերակղզու հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 305-ի: Այս մասին տեղեկացնում է ՄԵՆԱ լրատվական գործակալությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, մահացածներից 27-ը երեխաներ են: Ահաբեկչության հետևանքով տուժել է 128 մարդ:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 235 մահացածի մասին: 

Նոյեմբերի 24-ին ահաբեկիչները Սինայի թերակղզու հյուսիսում տեղի մզկիթներից մեկում աղթոքի ժամանակ պայթուցիկ են գործի դրել, որից հետո կրակ են բացել մզկիթից դուրս վազողների ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am