Չիլիի նոր նախագահի անունը հայտնի կլինի ընտրությունների երկրորդ փուլում

13:25, 25 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիի նոր նախագահի անունը հայտնի կլինի դեկտեմբերի 17-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով միայն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընտրությունների երկրորդ փուլ են դուրս եկել նախկին նախագահ Սեբաստիան Պիներան և սենատոր Ալեխանդրո Գիլիերը: Նրանք ընտրությունների առաջին փուլում ստացել են համապատասխանաբար 36.64 և 22.70 տոկոս ձայներ:

Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ էր հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը:

Ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը խիստ ցածր է եղել. դրանց մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 14.3 մլն քաղաքացուց ընդամենը 6.7 միլիոնը, այսինքն՝ ընտրազանգվածի 50 տոկոսից ավելի քիչ մարդ:

Չիլիի նոր նախագահը կպաշտոնավարի 2018-2022 վականներին:


© 2009 ARMENPRESS.am