Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

13:13, 25 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոյեմբերի 26-29-ը հանրապետությունում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային 3-8 մ/վ է:

Երևան

 


© 2009 ARMENPRESS.am