Ռիո դե Ժանեյրո քաղաքում ԱՄՆ փոխհյուպատոսին վիրավորել են կողոպուտի ժամանակ

12:20, 25 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում Միացյալ Նահանգների փոխհյուպատոս Ստեֆանի Մասլանդ Բոլենը կողոպուտի փորձի ժամանակ վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Globo հեռուստաընկերության տվյալներով՝ հարձակումն իրականացվել է Անգրա դուս-Ռեյս քաղաքում, երբ դիվանագետի մեքենան պարտադրված կայանել է: Մեքենայի սրահում եղել է նաև փոխհյուպատոսի ամուսինը:

Անհայտ անձինք մոտեցել են մեքենային և փորձել են կողոպտել ուղևորներին, սակայն  մեքենան իսկույն տեղից շարժվել է: Հանցագործներից մեկը կրակել է փոխհյուպատոսի վրա, ով ոտքից վիրավորում է ստացել:

Դիվանագետին տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:


© 2009 ARMENPRESS.am