Վանաձորում պայմանագրային զինծառայողը հանկարծամահ է եղել

12:16, 25 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի զորամասում 1981 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Գառնիկ Պետրոսյանը  հանկարծամահ է եղել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր: Նա մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին»,-ասաց նա:

Զինծառայողը Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ էր՝ 36 տարեկան: 


© 2009 ARMENPRESS.am