Արարատի, Աբովյանի և Հրազդանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

10:38, 25 Նոյեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի, Աբովյանի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին նոյեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ձյուն է տեղում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Սևանի, Գորիսի, Կապանի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

© 2009 ARMENPRESS.am