Մանուէլ Պետրոսյանը կես միավորով է հետ մնում առաջատարից. աշխարհի առաջնություն

10:07, 25 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ընթացող աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում կայացել են նախավերջին` 10-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում հաղթանակ տոնեց Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանը: Հայկ Մարտիրոսյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի:

Այս տուրից հետո Մանուէլ Պետրոսյանը կես միավորով է հետ մնում առաջատարից: Պետրոսյանն ունի 7,5 միավոր: Հայկ Մարտիրոսյանը հավաքել է միայն 6,5 միավոր:

Աղջիկների պայքարում Սիրանուշ Ղուկասյանը 10-րդ տուրում պարտություն կրեց:

Աշխարհի երիտասարդների առաջնության ավարտին մնացել է մեկ տուր:


© 2009 ARMENPRESS.am