Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 2-ը

21:27, 24 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել են 2-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։ 

Բացահայտվել է գողության 6, խարդախության 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, ավազակային հարձակման, գույքի դիտավորությամբ ոչնչացման և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։ 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


© 2009 ARMENPRESS.am