ՃՈ-ն միջոցառում է անցկացրել Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի աշակերտների մասնակցությամբ

20:22, 24 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը նոյեմբերի 20-ին Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի աշակերտների մասնակցությամբ իրականացրել է հերթական միջոցառումը։ Ներկա էին ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու տեղակալ Նորիկ Սարգսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, երեխաները սուլիչներով զգուշացնում էին փողոցները չթույլատրված վայրերով անցնող քաղաքացիներին, վարորդներին բաժանում ճանապարհային երթևեկության կանոնների մասին գրքույկներ։


© 2009 ARMENPRESS.am