ԵՄ-ն 40 մլն դոլար Է հատկացրել Իտալիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար

17:04, 24 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը լրացուցիչ 40 մլն դոլար օգնություն Է հատկացրել Իտալիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար: Այդ մասին նոյեմբերի 24-ին հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրահանձնաժողովն այսօր գրեթե 40 մլն դոլարի շտապ օգնություն Է հատկացրել Իտալիային, որպեսզի նա ավելի լավ կարգավորի միգրացիոն հոսքերը, որոնք երկիր են հասնում Միջերկրական ծովով»,-ասված Է հայտարարության մեջ: Հավելյալ միջոցները կօգտագործվեն ճգնաժամի դեմ պայքարի 11 նախագծերի զարգացման վրա:

Մասնավորապես, դրանք պետք Է նպաստեն միգրանտների եւ ապաստան հայցողների համար պայմանների բարելավմանը, ներառյալ բժշկական օգնությունը եւ թարգմանիչների ծառայությունները: Իտալիայի ՆԳ նախարարության տվյալներով՝ տարեսկզբից ծովով Իտալիա են ժամանել 114 հազարից ավելի միգրանտներ, ինչը գրեթե 32 տոկոսով պակաս Է, քան 2016 թվականի սկզբից մինչեւ նոյեմբեր ընկած նույն այդ ժամանակաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am