Խվորոստովսկուն հողին կհանձնեն Շալյապինի շիրմից ոչ հեռու

16:45, 24 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին հողին կհանձնվի նոյեմբերի 28-ին Մոսկվայի Նովոդեւիչիե գերեզմանատանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են հուղարկավորության կազմակերպիչներ Պավել Աստախովը եւ Դմիտրի Բերտմանը: Խվորոստովսկին, որն ընտանիքի հետ երկար տարիներ ապրել Է Լոնդոնում, մահացել Է կյանքի 56-րդ տարում՝ երկարատեւ ծանր հիվանդությունից հետո. նա ուղեղի քաղցկեղ ուներ:

«Դմիտրի Խվորոստովսկու մահվան կապակցությամբ նոյեմբերի 27-ին կկայանա հրաժեշտի եւ քաղաքացիական հոգեհանգստի արարողություն: Մոսկվայում կկատարվի դիակիզում, եւ նոյեմբերի 28-ին աճյունափոշին հողին կհանձնվի Նովոդեւիչիե գերեզմանատանը: Խվորոստովսկու գերեզմանը ընդամենը հարյուր մետր Է հեռու Շալյապինի շիրմից»,-ասել են կազմակերպիչները:


© 2009 ARMENPRESS.am