Եգիպտոսում շուրջ 50 մարդ Է զոհվել մզկիթի վրա զինյալների գրոհի հետեւանքով. Sky News Arabia

16:19, 24 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 50 մարդ Է զոհվել նոյեմբերի 24-ին Եգիպտոսի Սինա թերակղզու հյուսիսում մզկիթի վրա զինյալների գրոհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ հարձակումը կատարվել Է Էր Ռաուդա բնակավայրում (Հյուսիսային Սինայի նահանգի մայրաքաղաք Էլ Արիշայից ոչ հեռու) ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ Էին: Սպանվածների թվում կան նաեւ ժամկետային զինծառայողներ:

Ստացված տեղեկատվության համաձայն, ահաբեկիչները, նախ, պայթուցիկ սարք են գործի դրել աղոթողների մեջ, իսկ այնուհետեւ կրակ բացել նրանց վրա: Երկրի իշխանությունների տվյալներով՝ 75 մարդ Է տուժել մզկիթում իրականացված պայթյունից: Այդ մասին, ինչպես հայտնել Է Al-Ahram թերթը, նոյեմբերի 24-ին հայտարարել Է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ «պայթյունից տուժել Է 75 մարդ»: Նա չի նշել, թե տուժածներից քանիսն են սպանվել ու վիրավորվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am