Պուչդեմոնը հայտարարել Է, որ պատրաստ Է հանդիպել Ռախոյի հետ

14:50, 24 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի կառավարության կողմից Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառելս Պուչդեմոնը մտադիր չԷ քաղաքական ապաստան խնդրել Բելգիայում եւ պատրաստ Է հանդիպել վարչապետ Մարիանո Ռախոյի հետ: Նոյեմբերի 24-ին այս մասին նա հայտարարել Է Գերմանիայի Deutschlandfunk ռադիոկայանի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միանգամայն ստույգ Է, որ ես քաղաքական ապաստան չեմ խնդրի Բելգիայում»,- ասել Է Պուչդեմոնը: Նա ասել Է, որ «երբեք փախստական չի եղել, չնայած իսպանական մամուլի տարածած ստահոդ հաղորդումներին»: «Ես միանգամայն օրինականորեն եմ ժամանել Բրյուսել եւ երբեք չեմ թաքնվել»,- հավելել Է Կատալոնիայի նախկին ղեկավարը:

Պուչդեմոնը հայտարարել Է, որ «Ռախոյին երկխոսության վերաբերյալ անթիվ առաջարկություններ Է ուղարկել»: «Նա բառացիորեն ինձ ասաց. «Ես չեմ կարող եւ չեմ ցանկանում»,- շարունակել Է Պուչդեմոնը: «Ես ցանկանում եմ եւ պետք Է խոսեմ վարչապետի հետ, եւ հատկապես երկկողմ զրույց վարեմ, քանի որ Կատալոնիայի հիմնախնդրի նման խնդիր Իսպանիայի ոչ մի այլ ինքնավարությունում չկա»,- կարծում Է նա:

«Մենք հանդիպման, երկխոսության կարիք ունենք»,- հավելել Է Կատալոնիայի նախկին ղեկավարը: Նրա կարծիքով՝ Մադրիդը «չի կարող շարունակել պնդել ստատուս քվոյի պահպանումը, քանի որ դա այսօրվա հիմնախնդրի մասն Է կազմում», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am