Սիրիայի ընդդիմադիրները որոշեցին միասնական պատվիրակություն ուղարկել Ժնեւի բանակցություններին

14:24, 24 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր խմբերը Էր Ռիադի խորհրդաժողովում պայմանավորվել են միասնական պատվիրակություն ձեւավորել Ժնեւում կայանալիք միջսիրիական բանակցություններին մասնակցելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Ընդդիմադիր՝ Բանակցությունների բարձրագույն կոմիտեի (ԲԲԿ) ներկայացուցիչ Բասմա Կոդմանին նոյեմբերի 24-ին լրագրողներին հայտնել Է, որ խորհրդաժողովի մասնակիցները համաձայնել են 50 մարդուց բաղկացած միասնական պատվիրակություն ուղարկել Ժնեւ:

Պատվիրակությունը ներառելու Է բոլոր ընդդիմադիր խմբերի՝ այդ թվում՝ Մոսկվայի եւ Կահիրեի, ինչպես նաեւ ԲԲԿ-ի եւ Ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչներին, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքից հաղորդել Է «Անադոլու» լրատվական գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am