Թբիլիսիի քաղաքագլխի աշխատավարձը կհատկացվի բարեգործությանը

12:31, 24 Նոյեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն աշխատավարձ չի ստանա. այդ գումարը կօգտագործվի բարեգործական նպատակներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությանը:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթելուց առաջ, որոնք Վրաստանում անցկացվել են հոկտեմբերի 21-ին, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն զբաղեցնում Էր Էներգետիկայի նախարարի պաշտոնը: 2012 թվականին այդ պաշտոնում իր նշանակվելուց շատ չանցած Կալաձեն հրաժարվեց աշխատավարձից: Ի դեպ, Թբիլիսիի քաղաքագլխի աշխատավարձը կազմում Է 3 հազար 180 լարի (ավելի քան 1,1 հազար դոլար):

Կալաձեն Վրաստանի հարուստ մարդկանցից մեկն Է: Հայտարարագրի համաձայն, նրա հաշվին կա ավելի քան 9,6 մլն դոլար:


© 2009 ARMENPRESS.am