Ֆինլանդիայում անցկացվում Է «Երեխաներին տանում ենք աշխատավայր» ակցիան

12:18, 24 Նոյեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեխաներին տանում ենք աշխատավայր» հատուկ ակցիան, որը երեխաներին ցույց Է տալիս՝ որտեղ եւ ինչով են զբաղվում իրենց ծնողները, եւ որը հնարավորություն Է տալիս գործատուներին՝ ծանոթանալ աշխատակիցների երեխաների հետ, նոյեմբերի 24-ին անցկացվում Է ամբողջ Ֆինլանդիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է միջոցառման կայքում:

Ակցիային մասնակցում են 600-ից ավելի ընկերություններ ու կազմակերպություններ՝ ինչպես մասնավոր, այնպես Էլ պետական: Դրանց թվում են՝ արտաքին գործերի, արդարադատության, առողջապահության նախարարությունները, Հելսինկիի, Տամպերեի եւ Վաասիի քաղաքապետարանները, Ստոկման առեւտրական ընկերությունը, տարածաշրջանի խոշորագույն բանկային խումբը՝ «Նորդեա»-ն, տաքսիների ասոցիացիան, շինարարական ընկերություններ, բարեր, ռեստորաններ, հիվանդանոցներ, եկեղեցիներ եւ հարյուրավոր այլ կազմակերպություններ:

«Միջոցառման նպատակը երեխաներին աշխատել ստիպելը չԷ, այլ նրանց ցույց տալ, թե ինչպես են իրենց ծնողներն անցկացնում աշխատանքային օրերը: Պարտադիր չԷ, որ աշխատավայրում երեխայի ներկայությունը լինի տեւական: Երեխաները կարող են գալ կարճ ժամանակով, Էքսկուրսիայի: Գործատուն իր հայեցողությամբ կարող Է անցկացնել շնորհանդես կամ պատմել իր գործունեության ոլորտի մասին»,-ասված Է միջոցառման նկարագրման մեջ:

Ճշտվում Է, որ ակցիան երկրում անցկացվում Է երկրորդ անգամ եւ նվիրված Է Երեխայի իրավունքների շաբաթվան:

Ակցիայի կազմակերպիչներն են՝ Ֆինլանդիայի երեխաների գործերի օմբուդսմենը, Երեխաների բարեկեցության հարցերի կենտրոնական միությունը, Ֆինլանդիայի զբաղվածության եւ Էկոնոմիկայի նախարարությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am