Խվորոստովսկու ընտանիքը երկրպագուներին խնդրել Է նվիրատվություններ կատարել քաղցկեղի հետազոտության համար

11:19, 24 Նոյեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 22-ին վախճանված ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորստովսկու ընտանիքը նրա երկրպագուներին խնդրել Է երգչի հիշատակին նվիրատվություններ կատարել Մեծ Բրիտանիայի Cancer Research UK բարեգործական ընկերության օգտին, որն զբաղվում Է քաղցկեղի հետազոտությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խվորոստովսկու ընտանիքը կցանկանար շնորհակալություն հայտնել այս դժվարին պահին անսահման սիրո եւ զորակցության համար: Ծաղիկների փոխարեն նրանք առաջարկում են նվիրատվություններ կատարել Cancer Research UK-ի օգտին»,- ասված Է հաղորդագրության մեջ, որն ընտանիքը զետեղել Է Facebook սոցիալական ցանցի՝ երգչի Էջում:

Այս պահին երգչի հիշատակին արված նվիրատվությունների ծավալը կազմել Է 2 հազար 292 ֆունտ ստեռլինգ:

Խվորոստովսկին, որն ընտանիքի հետ երկար տարիներ ապրել Է Լոնդոնում, մահացել Է կյանքի 56-րդ տարում՝ երկարատեւ ծանր հիվանդությունից հետո. նա ուղեղի քաղցկեղ ուներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am