Սոորոնբայ Ժեենբեկովն ստանձնեց Ղրղզստանի նախագահի պաշտոնը

09:54, 24 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել Է Սոորոնբայ Ժեենբեկովի երդմնատվության արարողությունը, եւ նա ստանձնել Է Ղրղզստանի նախագահի պաշտոնը՝ դառնալով հանրապետության հինգերորդ նախագահը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ղրղզստանի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 15-ին: Նախկին վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովն առաջադրվել Էր կառավարող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից: Քվեարկության ընթացքում, որին մասնակցությունը կազմել Է շուրջ 56 տոկոս, նրան աջակցել Է ընտրողների ավելի քան 54 տոկոսը:

Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, պաշտոնակալության հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել Բիշքեկի արվարձանում գտնվող «Ալա Արչա պետական նստավայրի ընդունելությունների դահլիճում:Դրան ներկա են եղել 450 հյուրեր, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական գործիչներ եւ օտարերկրյա պետությունների դեսպաններ:

Ղրղզստանի նախագահն ընտրվում Է վեց տարով եւ միայն մեկ ժամկետով: Նա նաեւ դառնում Է զինված ուժերի գլխավոր հրամանատար:


© 2009 ARMENPRESS.am