Մարկոս Պիզելին մասնակցել է «Ալ-Շաբաբ»-ի հերթական խաղին

00:42, 24 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Մարկոս Պիզելին մասնակցել է «Ալ-Շաբաբ»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 11-րդ  տուրում մրցում էր «Ալ-ֆեյհա»-ի դեմ: Հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով: «Ալ-Շաբաբ»-ը պարտվել է:

Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին թիմի մեկնարկային կազում էր և մասնակցել է ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ալ-Շաբաբ»-ը 11-րդ տեղում է:

 


© 2009 ARMENPRESS.am