Ճապոնիայի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկվա

19:49, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, Կոնոյի այցը ՌԴ նախատեսված է նոյեմբերի 23-ից 25-ը:

Նոյեմբերի 24-ին նա կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Կոնոն ժամանել է ՌԴ երկկողմ հարաբերությունների զարգացման, խաղաղության համաձայնագրի ստորագրման, աշխարհում առկա իրավիճակը, այդ թվում Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը քննարկելու համար:   

 

 


© 2009 ARMENPRESS.am