Ապարան-Սպիտակ, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց

19:07, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: 

Ապարան-Սպիտակ, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին կոչ է արվում նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


© 2009 ARMENPRESS.am