Իրանում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ դրամահավաք- միջոցառումը

19:05, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ՀՀ դեսպանությունում «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո նոյեմբերի 22-23-ին տեղի է ունեցել Հայաստան համահայկական հիմնադրամի 25-րդ դրամահավաք միջոցառումը, որից ստացված հասույթը տրամադրվելու է Արցախի տնտեսության զարգացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը՝ ներկայացնելով հիմնադրամի անցած քառորդդարյա ուղին և առաջիկա ծրագրերը: Ելույթ են ունեցել նաև Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը և Իրանում հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմյանը:

Միջոցառմանը ներկա էին իրանահայ ազգային մարմինների ներկայացուցիչներ, անհատ բարերարներ և մեծաթիվ հյուրեր:
 


© 2009 ARMENPRESS.am