Օվկիանոս-մոլորակները կենսազուրկ են. գիտնականներ

17:24, 23 Նոյեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի համալսարանի գիտնականները հանգել են այն եզրակցության, որ լիովին կամ գրեթե լիովին օվկիանոսներով ծածկված մոլորակները հարմար չեն կյանքի որոնման համար: Այդ երկնային մարմինների ջրում բացակայում Է ֆոսֆորը՝ ԴՆԹ-ի եւ մյուս կենսաբանական մոլեկուլների հիմնական բաղադրիչը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NewScientist հրատարակությունը:

Հետազոտողների կարծիքով՝ կյանքի զարգացումը տեղի Է ունենում սոսկ այն դեպքում, երբ մոլորակի մակերեւույթին ընթանում են հողմահարման՝ ջրի կամ մթնոլորտային գազերի ներգործությունից լեռնային ապարների քայքայման գործընթացներ: Ֆոսֆորն անձրեւային հոսքերի հետ օվկիանոսներ Է լցվում ցամաքից, սակայն, եթե ցամաք չկա, ապա կյանքի համար անհրաժեշտ տարրի պարունակությունը երեք - չորս անգամ պակաս կլինի, քան Երկրի վրա:

Այն դեպքում, եթե օվկիանոս-մոլորակների վրա կենդանի օրգանիզմներ, այնուամենայնիվ, հայտնվեն, դրանք կհիշեցնեն միկրոսկոպիկ ջրիմուռներ, իսկ դրանց թիվը չափազանց փոքր կլինի, որպեսզի մթնոլորտը թթվածնով հագեցնեն Երկրի համար բնորոշ խտություններով: Գիտնականների խոսքով՝ դա վկայում Է այն մասին, որ կյանքի համար պիտանի մոլորակների թիվն ավելի քիչ Է, քան ավելի վաղ կարծում Էին: Նույնիսկ եթե երկնային մարմինը գտնվում Է ծնողական աստղից օպտիմալ հեռավորության վրա, եւ հեղուկ ջրի գոյությունն այնտեղ հնարավոր Է, ապա դա բավարար պայման չԷ օրգանիզմների առաջացման համար:


© 2009 ARMENPRESS.am