Մադրիդը կդադարեցնի Կատալոնիայի իշխանությունների հաշիվների հսկողությունը, եթե վստահի նրանց օրինապահությանը

17:05, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի իշխանությունները կդադարեցնեն վերահսկել Կատալոնիայի կառավարության հաշիվները, երբ վստահ լինեն, որ տարածաշրջանային ղեկավարությունը կատարում Է օրենքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 23-ին հայտարարել Է ինքնավար հանրակցությունում Իսպանիայի կառավարության լիազոր ներկայացուցիչ Էնրիկ Միլիոն:

Սեպտեմբերի կեսերին ֆինանսների եւ պետծառայողների գործերի նախարար Կրիստոբել Մոնտորոն հայտարարել Էր կատալոնական իշխանությունների ծախսերի հսկողության նոր միջոցառումների մասին: Նրա խոսքով՝ այդ քայլը պետք Է երաշխավորեր, որ միջոցները չեն հատկացվի անօրինական գործունեության, մասնավորապես, անկախության շուրջ հանրաքվեի համար:

Ինչպես Միլիոն նշել Է Catalunya Radio ռադիոկայանին տված հարցազրույցում, Մադրիդը կդադարեցնի հսկողությունը, երբ հասկանա, որ բոլոր կատալոնցիների փողերը ծախսվում են պետական ծառայությունների ապահովման վրա, եւ ամեն ինչ օրինական Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am