Լուծվում է Լոռու և Շիրակի գյուղական համայնքների՝ երկրաշարժից տուժած 12 ընտանիքի բնակարանային խնդիրները

16:44, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ ներկայացվող նախագծով առաջարկվում է 12 մլն դրամ տրամադրել Լոռու մարզի գյուղական բնակավայրերում 4 ընտանիքի և 32 մլն դրամ՝ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում 8 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման համար:

«Միջոցները տրամադրվում են Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման 2017 թվականի ծրագրի խնայողություններից»,- ասաց Տերտերյանը:  

 


© 2009 ARMENPRESS.am