Իրաքը ԻՊ-ի զինյալներից Սիրիայի հետ սահմանի անապատը մաքրելու գործողություն Է սկսել

15:15, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի զինված ուժերի ներկայացուցչությունը նոյեմբերի 23-ին հայտնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին Սիրիայի հետ սահմանի անապատում ոչնչացնելու գործողություն սկսելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ գործողության նպատակն այն Է, որ կանխվի ԴԱԻՇ-ի ուժերի ամրապնդումն անապատային շրջաններում, որոնք նրանք կարող են որպես բազա օգտագործել ապագա գրոհների համար»,-հայտարարել Է Իրաքի բանակի ներկայացուցիչ Սալա Քարիմը:

Իրաքյան զորքերի ներկայացուցիչների տվյալների համաձայն, գործողությանը մասնակցում են Իրաքի բանակի զինվորները, ինչպես նաեւ շիաների Ժողովրդական աշխարհազորի ուժերը: Այս ամսին ավելի վաղ իրաքցի զինվորականներն ԻՊ-ի ահաբեկիչներից ազատագրել են Ռավան, որը գտնվում Է Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու: Ռավա քաղաքը համարվում Էր Իրաքի տարածքում ԻՊ-ի ահաբեկիչների վերջին պատվարը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am