Արգենտինական կորած սուզանավի անձնակազմի ընտանիքներն իրենց հարազատների փրկվելու հույս ունեն

14:05, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 15-ին Արգենտինայի ռազմածովային ուժերի կորած սուզանավի անձնակազմի անդամների ազգականներն ու ծանոթները հույս ունեն, որ իրենց հարազատները կփրկվեն, նրանք հավաքվում են Մար-դել-Պլատա քաղաքում գտնվող ռազմածովային բազայի մոտ՝ սպասելով նորությունների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչ վերաբերում Է ինձ, ես հույս ունեմ»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել Է սուզանավի նավաստիներից մեկի կինը՝ Ֆեռնանդա Վալակոն: Խոսելով նրա մասին՝ կինը նշել Է, թե վստահ Է նման իրավիճակից գլուխ հանելու իր ամուսնու ընդունակություններին: Նրա խոսքով՝ անձնակազմի բոլոր անդամները «պատրաստված են եղել սուզանավում գտնվելուն, նրանք ինտենսիվ դասընթացներ են անցել»:

«Այդ նորությունը մեզ դրել Է սպասողական վիճակում»,- գործակալությանը հայտարարել Է կորած նավի հրամանատար Ֆեռնանդե Վիսենտե Վիլյարեալի հայրը՝ պաշտոնաթող զինվորական Խորխե Ալբերտո Վիլյարեալը: Նա նշում Է, որ լավատեսորեն Է տրամադրված եւ հույս ունի, որ անձնակազմի բոլոր անդամները կկարողանան «հաղթահարել այս իրադրությունը»:

«Այդ տեխնոլոգիական տերմինների մասին չգիտեմ, մեզ ասել են միայն, որ աղմուկ կա, որը կարող Է լինել սուզանավից… եւ իրենք աշխատելու են դրա վրա»,-սուզանավի անհետացման շրջանում նկատված հիդրոակուստիկ շեղման կապակցությամբ նշել Է Վիլյարեալը: Բժիշկ-հոգեբույժ Էնրիկե Ստեյնը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ անհետացած սուզանավի անձնակազմի ընտանիքների անդամների բարոյական վիճակը փոխվում Է՝ կախված այն տեղեկատվությունից, որն ստացվում Է տարբեր ԶԼՄ-ներից:

«Ներկայում մարդիկ հուզախռով վիճակում են ստացվող տեղեկատվության պատճառով, ներառյալ հույսերն ու հիասթափությունները, ինչը տրամաբանական Է, որովհետեւ ոչինչ չեն կարող անել»,-հայտարարել Է Սթեյնը: Արգենտինայի ռազմածովային ուժերի «Սան Խուան» սուզանավը դադարել Է կապի մեջ մտնել նոյեմբերի 15-ին Ուշուայա նավահանգստից Մար դել Պլատա քաղաք տանող ճանապարհին: Սուզանավում գտնվում Էր անձնակազմի 44 անդամ, այն ուներ թթվածնի վեց օրվա պաշար: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ վերջին անգամ կապի մեջ մտնելու պահին սուզանավի անձնակազմը հայտնել Է վթարի մասին:


© 2009 ARMENPRESS.am