Վախճանվել Է ջազային երաժիշտ Ջոն Հենդրիքսը

12:56, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 22-ին 96 տարեկան հասակում Նյու Յորքի Մանհեթենի շրջանի հիվանդանոցում մահացել Է ջազային կատարող եւ երգերի հեղինակ Ջոն Հենդրիքսը, որը հայտնի Է իր իմպրովիզացիոն հմտություններով եւ վոկալիզի ժանրում իր աշխատանքով: Երաժշտի վախճանվելու վերաբերյալ տեղեկատվությունը հաստատել Է նրա դուստրը: 

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The New York Times թերթը: Ջոն Հենդրիքսը ճանաչում Է ստացել 1950-ական թվականներին Lambert, Hendricks & Ross վոկալ տրիոյի կազմում, որտեղ նա հանդես Էր գալիս Դեյվ Լամբերտի եւ Էննի Ռոսսի հետ: 1964 թվականին խմբի կազմացրվելուց հետո երգիչը կարիերան շարունակել Է որպես մենակատար, ինչպես նաեւ համատեղ աշխատել այլ խոշոր ջազային խմբերի ու կատարողների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am