ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի պայմանավորվածությունները կնվազեցնեն լարվածությունը Մերձավոր Արևելքում. Պուտին

21:59, 22 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև ձեռքբերված համաձայնությունները կարագացնեն Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և կնվազեցնեն լարվածությունը Մերձավոր Արևելքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի և Իրանի նախագահների հետ հանդիպումից հետո:

«Պայմանավորվածությունները կնվազեցնեն նոր հակամարտությունների, ինչպես նաև միջէթնիկական և միջկրոնական խնդիրների առաջացման ռիսկերը: Դրա հետևանքը կլինի ողջ տարածաշրջանում լարվածության նվազումը»,- ընդգծել է ՌԴ նախագահը:


© 2009 ARMENPRESS.am