Անցած օրվա ընթացքում հանրապետությունում գրանցված ավտովթարների արդյունքում զոհվել է մեկ մարդ

21:33, 22 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` նոյեմբերի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերն էլ բացահայտվել են։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։ 

Բացահայտվել է գողության և խարդախության 7-ական, յուրացման 4, անձի առևանգման, խուլիգանության, ապօրինի ծառահատման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 և ապօրինի ծառահատման 1 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


© 2009 ARMENPRESS.am