Բրայան Մեյն ընտրվել է Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար

21:15, 22 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի Օտտավայում կայացած հանդիպմանը խմբի ղեկավար է ընտրվել Կանադայի խորհրդարանի պատգամավոր Բրայան Մեյը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կանադայի Հայ դատի հանձնախմբից, հանդիպմանը ներկա են գտնվել Կանադայի խոշոր կուսակցությունների, ինչպես նաև Կանադայի հայ համայնքի և Կանադայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ:

Ի թիվս այլ քննարկված հարցերի՝ հանդիպման օրակարգում են եղել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Կանադայի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: Հանդիպմանը շեշտվել է Երևանում Կանադայի դիվանագիտական մշտական ներկայացուցչության հիմնման անհրաժեշտությունը:


© 2009 ARMENPRESS.am