Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը դեռ չի ավարտվել. Հասան Ռոհանի

19:05, 22 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը դեռևս ավարտված չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է շարունակել պայքարը ահաբեկչական խմբավորումների դեմ մինչև հաղթական ավարտ:

«Ահաբեկչության դեմ պայքարը դեռևս չի ավարտվել, հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին, քանի Սիրիայում ահաբեկչությանը պարտության մատնելու այս երկարատև կռվում անհրաժեշտ է համատեղել ուժերը»,- ընդգծել է Հասան Ռոհանին:


© 2009 ARMENPRESS.am