Հանրությանն է ներկայացվել ՀՀ Սահմանադրության հանրամատչելի ժողովածու
19:01, 22 Նոյեմբեր, 2017ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանադրական կենսագործման ներկա վիճակը և հետագա բարելավման խնդիրը» գրքի շնորհանդեսը: Գրքի համահեղինակ, իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի խոսքով` այն իրենից ներկայացնում է ՀՀ նոր Սահմանադրության հանրամատչելի ժողովածու:
«Խնդիր էր առաջացել նոր Սահմանադրության մեջ ամրագրված իրավունքները և դրանց հայեցակարգը մատչելի ներկայացնել հանրությանը և, որպեսզի դրանից կարողանան օգտվել ոչ միայն գիտնականները, այլ նաև սովորական քաղաքացիները: Գիրքը ունի և տեսական, և կիրառական նշանակություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Վաղարշյանը:
Սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Պողոսյանը, ով նույնպես գրքի համահեղինակ է, կարևորեց նախաձեռնությունը:
«Շատ կարևոր է Սահմանադրությունը հանրության համար պարզ լեզվով ներկայացնելը, որովհետև որքան հանրության տեղեկացվածության մակարդակը բարձր լինի, այնքան իրավաբանների աշխատանքը ավելի դյուրին կլինի»,- նշեց Պողոսյանը:
Գրքի նախապատրաստումը և հրապարակումն իրականացվել է Միջազգային իրավունքի հայկական ասոցիացիայի Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համատե© 2009 ARMENPRESS.am