Գեղամասար համայնքի նստավայրը կամ կենտրոնը Սոթք գյուղն է

18:40, 22 Նոյեմբեր, 2017

ԳԱՎԱՌ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի խոշորացված Գեղամասար համայնքի կենտրոնը կամ նստավայրը ոչ թե համանուն, այլ Սոթք գյուղն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգման վարչության պետ Վանիկ Հարությունյանը, խոշորացված Գեղամասար համայնքի կենտրոնն ընտրվել է Սոթքը՝ համաձայն ՀՀ կառավարության եւ ՀՀ ԱԺ համապատասխան որոշումներով:

«Համայնքը կոչվում է Գեղամասար՝ Սոթք կենտրոնով: Այդ իր հերթին նշանակում է, որ Սոթքում վարչական ղեկավար համայնքի ղեկավարի կողմից չի նշանակվի, իսկ Գեղամասար համայնքը կունենա վարչական ղեկավար»,-հավաստիացրեց Վանիկ Հարությունյանը:Խոշորացված Գեղամասար համայնքի կազմում ընդգրկված են նախկին Փամբակ, Դարանակ, Արեգունի, Գեղամասար, Ավազան, Արփունք, Կախակն, Փոքր Մասրիկ, Կուտական, Տրետուք, Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ջաղացաձոր, Շատվան, Շատջրեք, Գեղամաբակ համայնքները:


© 2009 ARMENPRESS.am