Քաղաքագետի կարծիքով` ԼՂ կարգավիճակի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը մերժում է փոխզիջման գաղափարը

16:48, 22 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը առկախվածէ մնալու այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել ԼՂ կարգավիճակի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով` Երևան այցելության ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նույնպես այդ մասին ակնարկել է:

«Ինչո ՞ւ է գործընթացը կանգնել, որովհետև այն դիրքորոշումը, որը հրապարակայնորեն արտահայտում է ադրբեջանական կողմը,  հակասում է փոխզիջման գաղափարին: Նրանք  հրապարակայնորեն հայտարարում են, որ իրենք փոխզիջման գաղափարի տակ հասկանում են վերադարձ 1988 թվականի իրավիճակին, սակայն հենց այդ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում պատերազմի է հանգեցրել»,- ընդգծեց Իսկանդարյանը:

Իսկանդարյանի դիտարկմամբ` հայկական կողմի հետ նման մոտեցմամբ բանակցություններ վարելն անիմաստ է:


© 2009 ARMENPRESS.am