Հալեպում բացվել Է Խան ալ Ջումրուք պատմական շուկան

13:46, 22 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալներից սիրիական Հալեպի ազատագրումից հետո առաջին անգամ քաղաքի հին մասում բացվել Է Խան ալ Ջումրուք պատմական փակ շուկան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խան ալ Ջումրուքը, որը Հալեպի ամենախոշոր շուկաներից մեկն Է, կառուցվել Է 16-րդ դարում: Այժմ շուկայի առանձին կամարների տակ երեւում են այն հրդեհների հետքերը, որոնք բռնկել Էին պայթյունների պատճառով: Շուկայի բացումն իսկական տոն Է դարձել՝ երաժշտությամբ, պարերով եւ հանդիսավոր կերպով մուտքի ժապավենը կտրելով: Վերականգնման եւ վերակառուցման տեղական կոմիտեի ներկայացուցիչը լրագրողներին հայտնել Է, որ «ահաբեկիչները փորձում Էին երկրի երեսից ջնջել այդ շուկան, որը պատմական մեծ արժեք ունի»:

«Այս շուկայում գտնվում Է 107 խանութ, որոնցից հարյուրն այսօր արդեն բաց են: Բայց մենք զանգահարում ենք արտասահմանում գտնվող մարդկանց, որպեսզի նրանք վերադառնան եւ վերաբացեն իրենց խանութները»,-ասել Է նա:

Հագուստից բացի, այստեղ վաճառվում են զարդեր, գործվածքներ, գորգեր, պայուսակներ, թխվածք, քաղցրավենիք, Հալեպի նշանավոր բնական օճառը եւ բազմաթիվ այլ ապրանքներ: Բացման օրը շուկա են այցելել հարյուրավոր մարդիկ: Ինչպես նշել Է տուրօպերատոր Վասիմ Մարդինին, շուկայի բացումը կարեւոր իրադարձություն Է բիզնեսի համար: «Մենք նաեւ փող ենք ներդնում շուկաների վերաբացման գործում, դա շահավետ Է բոլորին: Այստեղ կգան բազմաթիվ զբոսաշրջիկներ, ե՛ւ առեւտրականները գոհ կլինեն, ե՛ւ տուրիստական ինդուստրիան կսկսի վերելք ապրել»,-պարզաբանել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am