Պետդեպարտամենտում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները համեմատել են ամուսնական կյանքի հետ

10:09, 22 Նոյեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը նոյեմբերի 21-ին լրագրողների համար կայացած կանոնավոր ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի հետ իր երկրի հարաբերությունները համեմատել Է ամուսինների կյանքի հետ, որոնց միջեւ խոսք ու կռիվ Է լինում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչպես այս տարի մենք տեսանք, այս կամ այն երկրի հետ մեր հարաբերությունները կարող են երբեմն փոփոխվել: Ճիշտ ինչպես ամուսնական կյանքում. երբեն լինում են լավ օրեր, երբեմն՝ վատ օրեր: Երբեմն մեկը մի բան Է ասում, ինչի համար հետո ափսոսում Է: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ Է եւ Միացյալ Նահանգների կարեւոր դաշնակիցը»,- հայտարարել Է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am