Թրամփը գոհունակություն Է հայտնել Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից

09:53, 22 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 21-ին լրագրողներին հայտարարել Է, որ հիանալի հեռախոսազրույց Է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք Պուտինի հետ հիանալի խոսակցություն ունեցանք: Մենք խոսել ենք Սիրիայի մասին, ինչը շատ կարեւոր Է: Մենք խոսել ենք Հյուսիսային Կորեայի մասին»,- ասել Է ԱՄՆ-ի ղեկավարը:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունում հայտնել են, որ երկու երկրների ղեկավարների զրույցը տեւել Է ավելի քան մեկ ժամ: Ըստ նրա տեղեկատվության՝ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահները քննարկել են Սիրիայի եւ Ուկրաինայի հակամարտությունների կարգավորումը, Կորեական թերակղզու իրադրությունը, ահաբեկչության դեմ պայքարի հիմնախնդիրները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am