Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ տոնեց աշխարհի երիտասարդների առաջնության հերթական տուրում

01:44, 22 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ընթացող աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տուրում հաղթանակ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Տիգրան Հարությունյանը կիսեց միավորը մրցակցի հետ: Աղջիկների պայքարում Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեց:

8-րդ տուրից հետո Մանուէլ Պետրոսյանն ունի 6 միավոր և մեկ միավորով է հետ մնում առաջատարից: 5,5 միավոր ունի Հայկ Մարտիրոսյանը:

 


© 2009 ARMENPRESS.am